Ոսկին ազնիվ մետաղ է և պահանջում է առավելագույն ազնվություն և նվիրում:Դա ոսկե կանոն է, որ պետք է պահպանել:

Gold of World

Հարգելի այցելու

Ողջունում եմ Ձեզ մեր կազմակերպության կայքէջում: Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ներկայանալ որպես զարգացող պետության գործարար: Համոզված եմ, որ ցանկացած կազմակերպության որդեգրած քաղաքականություն կարող է էական ազդեցություն ունենալ երկրի գործարար ոլորտի վրա: Մեր կայքում կարող եք ծանոթանալ մեր գործունեությանն ու ծրագրերի իրագործման ընթացքին: Երախտապարտ կլինեմ հետադարձ կապի միջոցով ծանոթանալ Ձեր դիտարկումներին և գործնական առաջարկներին: Ինչպես նշվում է մեր կարգախոսում «ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ԲԻԶՆԵՍԸ ՄԻԱՍԻՆ»: Հարգանքով Վաղարշ Աբրահամյան

Տեղական գներ

ժամ 05:21

Ոսկի

Առք

Վաճառք

999 - 24K

74.2

75

995 - 24K

73.8

74.6

958 - 23K

70.2

71.5

916 - 22K

67.2

68.45

900 - 21.6K

65.91

67.14

875 - 21K

64.2

65.4

750 - 18K

54.78

55.81

585 - 14K

42.8

43.6

500 - 12K

36.08

36.75

416 - 10K

29.93

30.49

375 - 9K

26.98

27.49

333 - 8K

23.99

24.44

Արծաթ

Առք

Վաճառք

999

325

345

995

300

320

Միջազգային գներ

ժամ 05:21

Մետաղներ

Գին

Ոսկի

2323.57

Արծաթ

26.99

Պլատինում

917

Պալադիում

946.5

Առք

Վաճառք

USD

300

320

EUR

300

320

RUB

300

320

Ոսկու Աշխարհ ընկերության 25 ամյակը

Ֆիլմը պատմում է «Ոսկու Աշխարհ» առևտրի կենտրոնի մասին՝ հիմնադրումից, զարգացման բարդ և փորձություններով լի ընթացքից մինչև այսօր, երբ առևտրի կենտրոնն արդեն կայացած և առաջատար ընկերություն է: Ազնվությունն ու գործին նվիրվածությունն այն կարևորագույն սկզբունքներն են, որոնցով «Վաղարշ և որդիներ Կոնցեռն»-ում առաջնորդվել են կայացման բարդ, քարքարոտ ճանապարհին: 
 

Հարգորոշում

Հարգադրոշմում

Լիցենզավորված հարգորոշման և հարգադրոշման կենտրոն

 «Ոսկու Աշխարհ» առևտրարտադրական համալիրը   ՝  Հայաստանում լինելով  առաջատարը ոսկու արտադրության և վաճառքի ոլորտում, առաջարկում է ոսկյա և արծաթյա զարդերի հարգորոշման և հարգադրոշման ծառայություններ:

Տեսնել ավելին

Մեր Պատմությունը

Կազմավորվել է 1995

Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակից ընդամենը 300 մետր հեռավորության վրա տեղակայված է «Ոսկու Աշխարհ »-ը՝ հայաստանյան առաջատարը ոսկու արտադրության և վաճառքի ոլորտում: «Ոսկու աշխարհ» կոնցեռնի հիմք է հանդիսանում 1995 թվականին կազմավորված «Վաղարշ և որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Ոսկերչական օրեր 2017

2017 թվականին  «Ոսկու Աշխարհ » զարդերի արդյունաբերական այգու տարածքում տեղի ունեցավ «Ոսկերչական օրեր-Հայաստան 2017»("Jewellery Days. Armenia 2017")  զարդերի խոշորագույն  մասնագիտակցված ցուցահանդես-վաճառքը, որտեղ ներկայացված էին հայ վարպետների աշխատանքները: Աշխատանքային փորձի և հմուտ գործելավոճի շնորհիվ է, որ այսօր առևտրի կենտրոնը համարվում է Հայաստանում ոսկեգործության ոլորտի առաջատար:

Տարվա Լավագույն բրենդ 2020

<<Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի>> և <<Գելլափ ինթերնեյշնլ Ասոցիացիայի>> <<ԷՄ ՓԻ ՋԻ>> հետազոտական ընկերության կողմից իրականացված հետազոտության արդյունքներում Ոսկու Աշխարհ առևտրի կենտրոնը ճանաչվել է լավագույն ոսկյա զարդերի առևտրի կենտրոն:

3 գրամ ոսկու վաճառքից մինչեւ կայացած բրենդներ 2021

1995 թվականին, իրենց գործունեությունը սկսելով 3 գրամ ոսկով, վաճառողներից շատերն այսօր ոսկու սեփական բրենդների ներկայացուցիչներ են: Նրանք ստեղծում են յուրահատուկ մոդելներ, որոնք հայտնի են ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Վաճառողների մի մասն էլ՝ այս տարիների ընթացքում կայանալով եւ աճելով՝ դարձել է աշխարհահռչակ, այդ թվում եւ՝ իտալական բրենդների ներկրող:

Կորպորատիվ ոճ 2023

2023 թվականին Ոսկու Աշխարհ ընկերությունը ներկայացավ ինչպես իր նոր կորպորատիվ ոճով, այնպես էլ իր դռները բացելով նոր մասնագետների և նոր մոտեցումների առջև: Տարիների քրտնաջան աշխատանքի և նվիրվածության շնորհիվ Վաղարշ և որդիներ Կոնցեռնը հանդիսանում է առաջատար ընկերություններից մեկը։