Top 5 աշխարհահռչակ ոսկերչական բրենդները

Ստորև թվարկված լավագույն 5 ոսկերչական բրենդները հայտնի են դարձել ամբողջ աշխարհում՝ շնորհիվ իրենց բարձր վարպետության, ոճի նուրբ զգացողության և իրենց տաղանդի ճանաչման երկար պատմության:
 

Harry Winston

 

Harry Winston-ը ամերիկյան ոսկերչական ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 1932 թվականին հենց Հարրի Ուինսթոնի կողմից։ Ոսկերչական շքեղ գործերի և բարձրորակ ադամանդների համար Հարի Ուինսթոնը կոչվել է «Ադամանդների արքա» և «Աստղերի ոսկերիչ»: Ապրանքանիշի ամենահայտնի ձեռքբերումը խորհրդանշական կապույտ Hope ադամանդն էր: Հարի Ուինսթոնը մի քանի տարի հաջողությամբ ցուցադրել է ադամանդը ոսկերչական գլուխգործոցների իր ցուցահանդեսներում, այնուհետև այն նվիրել Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտին: Հարի Ուինսթոնի զարդերն ընտրում են կինոյի և փոփ աստղերը՝ Ջենիֆեր Լոպեսը, Մադոննան, Ջուլի Էնդրյուսը, Նատալի Պորտմանը և այլոք:

Cartier

 

Այս ֆրանսիական ընկերությունը հիմնադրվել է 1847 թվականին Փարիզում Լուի Ֆրանսուա Կարտիեի կողմից: Անգլիայի թագավոր Էդվարդ VII-ը Կարտիեին անվանել է «Ոսկերիչների արքա, ոսկերիչ՝ արքաների համար»։ Կարտիեի տաղանդի երկրպագուները թագավորական ընտանիքների անդամներ էին, որոնց թվում էին Բելգիայի թագուհի Եղիսաբեթը, կայսրուհի Եվգենին, Նապոլեոն III-ի կինը: Այսօր Cartier զարդերի հայտնի սեփականատերերի թվում են Թոմ Քրուզը, Անջելինա Ջոլին, Զակ Էֆրոնը, Քեյթ Միդլթոնը և այլոք:

 

Van Cleef & Arpels

 

Ընկերությունը հիմնադրվել է 1896 թվականին Ֆրանսիայում Էստել Արփելսի և Ալֆրեդ Վան Քլիֆի ամուսնությունից հետո, որը միավորել է ոսկերիչների երկու ընտանիք։ Ֆրանսիական այս ընկերությունն արտադրում է զարդեր, օծանելիքներ և ժամացույցներ։ Van Cleef & Arpels-ի արտադրանքն առանձնահատուկ ոճ ունի, իսկ դիզայնի մեջ կան ռոմանտիկայի ու քնքշության նոտաներ։ Van Cleef & Arpels-ը հայտնի է ոսկերչական գլուխգործոցներում կենդանիների, ծաղիկների, հեքիաթային կերպարների մարմնավորմամբ։ Այս ապրանքանիշի զարդերը նախընտրել են թագուհի Մարիա Խոսեն Իտալիայից, Մարգո Ռոբին, Քեմերոն Դիասը, Մրայա Քերին։


Tiffany & Co.


Ընկերությունը հիմնադրվել է Չարլզ Լյուիս Թիֆանիի կողմից 1837 թվականին՝ որպես գրենական պիտույքների խանութ Նյու Յորքում։ Նրա սկզբնական անունը Tiffany & Young էր: Այսօր Tiffany & Co-ն Ամերիկայի առաջատար ոսկերիչն է: Բրենդը ցուցադրում է ոսկերչական գլուխգործոցներ Blue Book հավաքածուում, որը ամեն տարի թարմացվում է 1945 թվականից: Tiffany & Co. հայտնի է բրենդային ամուսնական մատանիներով: Իսկ նուրբ փիրուզագույն գույնի փոքրիկ նվեր տուփը, որում ավանդաբար փաթեթավորվում են բրենդի արտադրանքը, դարձել է որակի, շքեղության և ոճի հոմանիշ: Tiffany & Co.-ն ավելի լայն ճանաչում ձեռք բերեց ամբողջ աշխարհում   «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմից հետո։ Այս բրենդի զարդերը կրել են Օդրի Հեփբերնը, Էլիզաբեթ Թեյլորը, Ռիզ Ուիզերսփունը:


Chopard

 

Chopard-ը շվեյցարական ապրանքանիշ է, որ հիմնադրվել է Լուի Ուլիս Շոփարդի կողմից   1860 թվականին Շվեյցարիայում և ի սկզբանե հայտնի է եղել որպես կանացի և գրպանի ժամացույցների արտադրող: 1963 թվականին Կարլ Շեֆելեի կողմից ապրանքանիշի ձեռքբերումից հետո Շոփարդը հայտնի դարձավ իր Art Deco ժամացույցներով և լողացող ադամանդների Happy Diamonds շարքով: Այսօր Շոպարդը Կաննի կինոփառատոնի կորպորատիվ գործընկերը: Chopard-ի հայտնի  կրողներն են Խավիեր Բարդեմը, Քոլին Ֆերթը և այլոք: